Երեւանի Խանջյան փողոցում գտնվող վերամբարձ կռունկից նետվել սպառնացող տղամարդուն քիչ առաջ հարազատները կարողացել են համոզել եւ իջեցնել: Վերամբարձ կռունկից նետվել սպառնացող 57-ամյա Մ. Մ.-ի մոտ է բարձրացել նրա կինը եւ ընկերները, նրանք կարողացել են տղամարդուն համոզել եւ իրենց հետ իջեցնել ներքեւ: 57-ամյա Մ. Մ.-ն եղել է ծանր հոգաբանական վիճակում, նրան դեպքի վայրից հեռացրել են ընկերներն իրենց մեքենայով:
Նշենք, որ Մ. Մ.-ն որոնվում էր որպես անհետ կորած, նա երեք օր առաջ դուրս էր եկել տնից եւ չէր վերադարձել, Նրա կինը՝ Թ. Ղազարյանը պատմել էր, որ իրեն այսօր ԱԻՆ-ից են զանգել եւ տեղեկացրել, որ երեք օր առաջ տնից դուրս եկած եւ չվերադարձած ամուսինը Երեւանում բարձրացել է վերամբարձ կռունկի վրա եւ սպառնում է նետվել: