Վերջերս ամբողջ աշխարհը ցնցեց այն լուրը, որ աշխարհի ամենագեղեցիկ կինը Անջելինա Ջոլին հեռացրել է իր կրծքերը:
Վիրահատությունը անցել է գաղտնի ամերիկյան հիվանդանոցներից մեկում և այժմ շատ միջազգային լրագրողները իրենց վատ են զգում, որ այդ մասին չեն իմացել ժամանակին:
Սակայն շվեդ նկարիչ Յոհան Անդերսոնը լուծել է այդ խնդիրը: Նա նկարել է հոլիվուդյան դերասանուհուն վիրահատությունից հետո, թե ինչպես է պատկերացնում նա այդ ամենը:
«Անջելինա Ջոլիի վիրահատության մասին լուրը հուզել է և ստիպել է ստեղծել նրա պատկերը: Նրա դեմքը միշտ կմնա բնական և հիասքանչ»,- իր նկարի մասին նշել է շվեդ նկարիչը:
Այս նկարը տեղադրվել է համացանցային առևտրի ժամանակ և նրա վաճառքից ստացված միջոցները կարող են փոխանցվել Կոնգոի աֆրիկյան պետության օգնության հիմնադրամ: Այս մասին հաղորդում է комсомольская правда-ն` հղում կատարելով Fonline-ին: