Կայացել է X-Road-ի «Դու իմ Լույսն ես» տեսահոլովակի պրեմիերան: Այս առիթով YN.am-ը զրուցեց խմբի կիթառահար Տիգրան Հարությունյանի հետ:
-Կարծես թե X-Road-ի առաջին տեսահոլովակը բավականին սիրվեց։ Ինչպե՞ս ծնվեց «Դու իմ Լույսն ես» երգի տեսահոլովակը։
– Այս երգը եւս երկար տարիների պատմություն ունի, և կարծես «Թող Ծարավեմ»-ից հետո հարկավոր էր ավելի ակտիվ ստեղծագործություն, ինչը, կարծում եմ, արտահայտված է հենց այս երգում:
Տեսահոլովակը նկարահանվել էր դեռ աշնանը, սակայն պրեմիերան նախատեսված էր կատարել գարնանը: Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակի ֆորմատին, կարծում եմ՝ հետաքրքիր տեսահոլովակ է ստացվել, այնուամենայնիվ, իր ուրույն ոճի մեջ շատ տարբերվող:
-Կպատմե՞ք այս պահին Երևանի տարբեր հատվածներում կատարվող ֆլեշմոբից: Ու՞մ որոշումն էր և ի՞նչ եք սպասում:
-Երկար էինք մտածում ինչպես հետաքրքիր կառուցենք այս երգի պրեմիերան և այնպես ստացվեց, որ որոշեցինք կատարել մի բան, որը դեռ Երևանում և ընդհանրապես Հայաստանում դեռ չեր կատարվել: Բոլոր հասարակական վայրերում, առեւտրի կենտրոններում, սրճարաններում և այն բոլոր միջավայրերում որտեղ հասանելի է հաճելի երաժշտությունը, երկրպագուները կարող են լսել «Դու իմ լույսն ես» ստեղծագործությունը: