Մրայա Քերիի շորը պատռվել է ուղիղ եթերով հեռարձակվող GMA համերգի ժամանակ: Այս մասին գրում է Huffingtonpost-ը:

Մրայա Քերիի շորը, որի դիզայները եղել է Դոնաթելա Վերսաչին, պատռվել է մեջքի հատվածից, երբ երգչուհին խոսելի է եղել համերգի հաղորդավար Լարա Սփենսերի հետ: Այնուհետև հաղորդավարն ու երգչուհին գործադրել են իրենց բոլոր ջանքերը անհարմար դրությունից դուրս գալու համար, քանի որ Քերիի կուրծքը սկսել է դուրս գալ: «Օհ ոչ, այժմ իմ հագուստի հետևի մասը պատռվեց, ես քեզ սիրում եմ Դոնաթել, բայց քո կարած հագուստը պատռվեց»,- նշել է երգչուհին:

Սփենսերը իրավիճակը ներկայացրել է որպես հիշվող պահ և միանգամից հեռացել գովազդի: Երբ հեռարձակումը վերսկսվել է Քերին արդեն փոխել է շորը վարդագույն մեկ այլ հագուստով: