«Ռեինկարնացիա» խումբը հանրությանը ներկայացավ «Փոխենք աշխարհը» նոր տեսահոլովակով, որը պատրաստվել է Հայաստանի «Հանրապետական» կուսակցության պատվերով՝ քարոզարշավի շրջանակներում: Տեսահոլովակում վարչապետ Կարեն Կարապետյանից զատ նկարահանվել են այնպիսի հայտնի ու ճանաչված մարդիկ, ինչպիսիք են Լևոն Արոնյանը, Արթուր Աբրահամը, Նարեկ Հախնազարյանը…
Այս հանգամանքը համացանցում բուռն քննարկման է արժանացել: Ոմանք «Ռեինկարնացիա»-ին և հայտնիներին մեղադրում են իշխանամետ լինելու, ՀՀԿ-ին սատարելու մեջ:
Նյութի աղբյուրը՝ Aysor.am