Ոչ ընտրությունները,ոչ ընտրությունների ընթացքը, ոչ էլ արդյունքը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին չեն հետաքրքրում:Այս մասին ԱԺ պատգամավորն ասաց Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով նախագահական ընտրությունների ընթացքին:

«Իսկապես  կուսակցություն կուսակցության մեջ չի կարող լինել»,-ասաց Արամ Մանուկյանն անդրադառնալով ՀԱԿ-ի կուսակցություն ստեղծելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի արած հայտարարությանը: Վերջինս ասաց, որ հակված չի, որ ՀՀՇ կուսակցությունը լուծարվի: Նա հավելեց նաև որ ՀՀՇ-ն վարչության նիստ է հրավիրելու, որից հետո հանդիպումներ կլինեն տարածքային կառույցների ներկայաչուցիչների հետ,և համագումարում կընդունեն որոշում՝ կապված ՀԱԿ-ի հնարավոր կուսակցություն դարձնելու մասին: Արամ Մանուկյանը ՀԱԿ կուսակցության ղեկավարի պաշտոնում  տեսնում է Լևոն Տեր-Պետրոսյանին. «Ինձ համար շատ կարևոր է Լևոն Տեր-Պետրոսյանի պատրաստակամությունը»:

Արամ Մանուկյանը նաև հավելեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը կապում է  վստահության հետ: