Թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, 2-րդ համարի ներքո հանդես եկող, ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանը, որը ներկայացված է Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում` այսօր սկեց իր քարոզարշավի առաջին օրը: Հանդիպումը տեղի ուհնեցավ Էրեբունի համայնքի մշակույթի տանը, որին ներկա էին առաջիկա խորհրդարանական ընտրություններով հետաքրքրված բնակիչները:

Պարոն Կարապողոսյանը ներկաներին համապարփակ կերպով ներկայացրեց բարեփոխումների իր ծրագիրը, որըկկարողանա իրականացնել, եթե բնակիչների քվեները ստանալով՝ ձեռք բերի պատգամավորի մանդատ: Բնակչության մեծ մասին թեկնածուն անձամբ էր ճանաչում, իսկ վերջիններս էլ առիթը բաց չթողնելով իրենց երախտիքի խոսքն էին հայտնում թեկնածուին և հույս հայտնում, որ նրա միջոցով կկարողանան Էրեբունի վարչական շրջանի խնդիրները վեր հանել ավելի բարձր ամբիոն:

Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններում թիվ 4 ընտրատարածքում որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրված անկուսակցական Հարություն Կարապողոսյանը ծնվել է 1955թ. մայիսի 1-ին՝ ավանդական բժիշկների ընտանիքում: Ունի երկու եղբայր: Մինչ 1957 թվականը Կարապողոսյանների ընտանիքը բնակվել է Սարի թաղում, այնուհետև տեղափոխվել Էրեբունու համայնքի Նոր Արեշ թաղամաս:

Սովորել է Երևանի N45 միջնակարգ դպրոցում: Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի անտառտեխնիկայի ակադեմիայում, ապա տարիներ անց ընդունվել և ավարտել է ՀՀ կառավարման ակադեմիան: Իր առաջին աշխատանքը եղել է ատաղծագործությունը, ապա զբաղվել է մանկավարժությամբ, այնուհետև աշխատել է փոխտնօրեն և տնօրեն։ Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռ: