«Ես նախընտրական պրոցես չեմ նկատում, կա մի միջոցառում և դա է հենց բացատրությունը, որ մենք չենք մասնակացում ընտրությանը», այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
Ըստ նրա, լեգենդ են այն խոսքերը, որ ինչպիսին իշխանությունն է, այնպես էլ և ժողովուրդն է.
«Սուտ է այդպիսի բան չկա, մի հավատացեք, իշխանությունը ձևավորում է պայմանաններ, որոնք ձևավորում են հասարակություն, իսկ մեր հասրակությունը հիվանդ է, որովհետև իշխանությունը հիվանդ է»,- ասաց Հովհանիսյանը:
Վերջինիս խոսքով, հիմա ստեղծվել է մի վիճակ, որից պարկեշտ մարդիկ աշխատում են հեռու մնալ, իսկ հիմա տեղի է ունենում ընդամենը մի միջոցառում, որը կոչվում է ընտրություններ:
«Մենք չկարողացանք անգամ իշխանություն լինելով դրան դարմանը տալ», -ավելացրեց Հովհաննիսյանը:
Մեր իշխանությունը հիվանդ է. Հովհաննիսյան
