Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը 2016 փետրվարի 9-ին հայտնեց, որ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, գեղանկարչուհի և ազգագրագետ Լուսիկ Ագուլեցուն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է բնակարան, քանի որ գեղանկարչուհին իր սեփական տունը վերածել է թանգարանի, և մինչ վերջերս նրա ընտանիքը բնակվում էր նույն այդ տարածքում։ Ընտանիքը տեղափոխվել է նոր բնակարան, սակայն գեղանկարչուհին որոշել է մնալ տուն-թանգարանում և շարունակել իր գործունեությունը։ Կանանց միամսյակի կապակցությամբ Էրեբունու վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը և ԱԺ ընտրություններում թիվ 4 ընտրատարածքում որպես ՀՀԿ ռեյտինգային թեկնածու առաջադրված անկուսակցական Հարություն Կարապողոսյանը՝ որոշեցին այցելել տիկին Ագուլեցուն, շնորհավորել նրան և զուգահեռ ծանոթանալ նրա թանգարանի վերածված ազգային դիմագիծ ներկայացնող տանը։

Տիկին Ագուլեցին և Հարություն Կարապողոսյանը ծանոթության և շփման առիթներ նախկինում ևս ունեցել էին։ Ազգագրագետը բավականին ակտիվ է բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են մեր երկրին։ Քաղաքականության մեջ փորձում է հնարավորինս ձեռնպահ մնալ և այս հարցում ունի իր յուրատեսակ կարծիքը։

«Երբ մոգերը գնում էին Քրիստոսին տեսակցության, ապա իրենց հետ կընդրուկ էին տանում։ Ինչո՞ւ, որովհետև դա կենաց ծառն էր՝ անցյալը, ներկան և ապագան։ Հազարամյակների ընթացքում մարդիկ միշտ ուզել են մթից լույսը գնալ։ Մթից լույսը գնալու համար տարբեր ճանապարհներ են փնտրել։ Մենք հիմա էլի այդ փնտրումների մեջ ենք։ Ցանկանում ենք ավելի լուսավոր դարձնել մեր երկրի ապրելակերպը։ Ենթադրում եմ, որ վերջին ընտրություններն ավել բարեփոխված կլինեն։ Ընթացքն ավելի քաղաքակիրթ է։ Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր առաքելությունը կատարելու համար պետք է սիրի իր ընտանիքը, հայրենիքը, բանակը և ծառայի ի օգուտ իր ժողովրդի։ Ես արդեն հանդիպել եմ Հարություն Կարապողոսյանին և համոզվել, որ ինքը շատ համեստ անձնավորություն է։ Նա մեծ լումա ունի մեր մշակույթի, քաղաականության և ավանդական բժշկության մեջ։ Ցանկալի կլինի, որ նրա պես լավ տղաներ գնան Ազգային ժողով»,- մեզ հետ զրույցում իր խոսքն ամփոփեց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցին։