Հարվարդի համալսարանի գիտնականները մի շարք վիճակագրական հետազոտություններ են անցկացրել, որպեսզի բացահայտեն Կենդանակերպի երեք ամենադժբախտ նշաններին:

Եվ այսպես ովքե՞ր են նրանք եւ ինչո՞ւ են դժբախտ:

 

Կույսեր
Կենդանակերպի բավականին լարված ու կենտրոնացած նշան, որին բոլորովին չէր խանգարի գոնե մի քիչ լիցքաթափվել, մի կողմ դնել ավելորդ բարկությունն ու պատասխանատվության այն բեռը, որը հենց իրենք են ստանձնում: Եթե իրենց ծանր բնավորությունը չլիներ՝ Կույսերը կարող էին բավականին երջանիկ մարդիկ լինել, սակայն նրանք հոժարակամ են ընտրում զոհի ու նահատակի դերը, իսկ հետո էլ այդ խաչը կրում ամբողջ կյանքում: Հանուն արդարության պետք է նշել, որ հաջողությունը հազվադեպ է ժպտում Կույս նշանի ներկայացուցիչներին ու դրա համար էլ այն ամենը, ինչն այդ մարդիկ ստանում են կյանքից, նրանց ծանր ու լարված աշխատանքի արդյունքն է:

Խեցգետին
Խեցգետին նշանի տակ ծնվածները նույնպես իրենց հազվադեպ են երջանիկ անվանում: Իրոք, այդ մարդիկ բավականին շատ հոգեբանական խնդիրներ ունեն, որոնք կապակցված են նրանց գերկասկածամտության հետ: Խեցգետինը հաճախ է կասկածում ինքն իրեն, իր ուժերին, հնարավորություններին ու նույնիսկ սեփական արտաքինին: Բացի դրանից, մարդիկ, որոնք այդ նշանի տակ են ծնվել, հեշտությամբ են տրվում վնասակար սովորությունների գայթակղությանը, որոնցից ազատվելը չափազանց դժվար է: Նրանց մեղմ բնավորությունը թույլ չի տալիս, որ նրանք կառավարեն մարդկանց, հաճախ հայտնվում են ենթակաների դերում, ինչն անկասկած ազդում է նրանց ինքնասիրության վրա՝ նրանց դարձնելով խորապես դժբախտ մարդիկ: Ու նույնիսկ ընտանեկան կյանքում նրանք գրեթե միշտ երկրորդ դերում են, ինչը բնականաբար ուրախություն չի հավելում նրանց կյանքին:

Ձկներ
Ավելի քան 10000 մարդկանց շրջանում արված հարցումների համաձայն՝ իրենց ամենից հազվադեպ երջանիկ են համարում հենց Ձկները: Մեծամասամբ նրանք ինտրովերտ են, հետևաբար խորասուզված են իրենց ներաշխահում: Նրանց ինքնավերլուծությունը հաճախ է ինքնաքննադատության ու ինքնախարազանման պատճառ դառնում: Այս հարցում մեծ ազդեցություն ունի անվստահությունը: Ձկները զգում են հարազատ մարդու կարիք, որը կուրախացներ ու մշտապես կուղղորդեր նրանց, կհուշեր ու կօգներ: Եթե նման մարդ կա, ապա Ձկները կարող են դժբախտ մարդկանցից վերածվել բախտավորների: Բայց նրանց հազվադեպ է հաջողվում գտնել հոգեհարազատ մարդու, հետևաբար Ձկները մշտապես դատապարտված են մենության: