Անջելինա Ջոլիի մորաքույր Դեբի Մարտինը մահացել է կրծքագեղձի քաղցկեղից: Այս մասին լրագրողներին հայտնել է վերջինիս ամուսին Ռոն Մարտինը:

Ռոն Մարտինի խոսքերով կնոջ մոտ կար նույն խնդրահարույց գեն, ինչ հայտնաբերել են Անջելինա Ջոլիի մոտ: Մահվան պահին Դեբի Մարտինը ընդամենը 61 տարեկան էր: Այս մասին գրում է անգլիական The Guardian պարբերականը: Անջելինա Ջոլիի մորաքրոջ ընտանիքի խոսքերով վերջինս խնդրահարույց գենի մասին իմացել է շատ ուշ:

«Եթե նա նախօրոք իմանար այդ վտանգի մասին, նա կաներ այն ամենը, ինչը նաև Անջելինա Ջոլին»,- նշել է Դեբին:

Հիշեցնենք, որ Անջելինա Ջոլին կատարել էր կրծքագեղձի հեռացման վիրահատություն, որպեսզի նվազեցնի քաղցկեղի առաջացման վտանգը: 2007 թվականին այդ հիվանդությունից մահացել էր 56 տարեկան դերասանուհու մայրը: