Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 20-ից կսկսվի գարնանային արձակուրդը։
Հայաստանի ԿԳՆ-ից հայտնում են, որ համաձայն «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված եւ հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների»` 2-12-րդ դասարանների աշակերտներին գարնանային արձակուրդ կտրամադրվի 2016 թվականի մարտի 27-ից մինչեւ ապրիլի 2-ը ներառյալ:
Առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը կտեւի մարտի 20-ից մինչեւ ապրիլի 2-ը ներառյալ:
Հիշեցնենք, որ նախորդ տարի առաջին դասարանցիների գարնանային արձակուրդը տեւել է ընդամենը մեկ շաբաթ (մարտի 21-27), իսկ 2-12-րդ դասարանցիները գարնանային արձակուրդ չեն ունեցել, քանի որ սուր վարակիչ հիվանդությունների տարածվածությամբ պայմանավորված, ձմեռային արձակուրդը երկրաձգվել էր երեք շաբաթով: