Ուկրաինացի հայտնի երգչուհի Գայտանան առաջնությունում հաղթող ճանաչված Դոնեցկի «Շախտիորի» տոնակատարությունների ժամանակ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կատարել է «Ով սիրուն, սիրուն» երգը»: Այս մասին գրում է Украинский Футбол-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գայտանան հայտարարել է, որ եթե Ուկրաինայի 2012/2013  առաջնության ժամանակ Մխիթարյանը դառնա 25 գոլի հեղինակ, ապա նա կերգի հայերեն լեզվով: Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի վերջին տուրի ժամանակ 24 ամյա Մխիթարյանը գոլ խփեց իր նախկին թիմի Դոնեցկի Մետալուրգին` այսպիսով դառնալով 25 գոլի հեղինակ: Բացի դա Մխիթարյանը նաև դարձել է ուկրաինական առաջնության գլխավոր ռմբարկու` սահմանելով Ուկրաինայի Պրեմիեր Լիգայում ռմբարկուների նոր ռեկորդ: