Եվրամիությունը հետաքննություն է սկսել Apple-ի նկատմամբ` iPhone սմարթֆոնների անօրինական վաճառքի համար, - տեղեկացնում է The Financial Times թերթը: Ընկերությունը կասկածվում է եվրոպական շուկայից մրցակիցներին հանելու նպատակով անօրինական սխեմաներ օգտագործելու մեջ:
Apple-ի նկատմամբ նախնական հետաքննությունը սկսվել է բջջային օպերատորներից և մասնավոր անձանցից մի քանի բողոքներ ստանալուց հետո:
Հանձնաժողովը Եվրամիության մի քանի բջջային օպերատորների հարցաթերթիկ է ուղարկել` պարզելու Apple պայմանագրերի մի քանի առանձնահատկություններ,-գրում է Փաստինֆոն:
Նախորդ շաբաթ, ԱՄՆ կոնգրեսը մեղադրել էր Apple-ին միլիարդ դոլարների հասնող հարկերը չվճարելու մեջ: Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը և մյուս գլխավոր մենեջերները հրավիրվել են երեքշաբթի կայանալիք լսումներին, որի ժամանակ սենատորները կքննարկեն ընկերության հարկային ռազմավարությունը: