Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երեւանի Արշակունյաց պողոտայի 135 շենքի մոտ հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 42-ամյա Մարինե Ի.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա մարտի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով: