Քրեական հեղինակություն` Ասլան Ուսոյանի սպանությունից հետո, նրա կլանի մասնակիցները մի ցուցակ են կազմել, որոնց մեջ մտնում են Դեդ Հասանի սպանության կասկածյալները: Այդ ցուցակում գերակշռում են ադրբեջանցիները: Գրում է Vesti.az  կայքը:

Մասնագիտացված մարդասպանները այդ ցուցակից մի քանիսին արդեն վերացրել են: Սակայն այդ ցուցակը դեռ գլխավորում է Ռովշան Ջանիևը:

Ոստիկանները կարծում են, որ այդ ցուցակը հայտնվել է մինչև Ասլան Ուսոյանի մահը:

Դեդ Հասանին զայրացրել էր Դաբույում կայացած սխոդկան, որի ժամանակ 16 երիտասարդ հեղինակություններին «օրենքով գողեր» կնքեցին: Դեդ Հասանը հայտնեց նոր կնքվածներին, որ եթե նրանք չհեռանան Մերաբի, Ռովշանի և Ջեմոյի կլանից, ապա նրանց կսպանի: Մի քանիսը վախեցան և հեռացան:

Սակայն որոշ ժամանակ անց Մոսկավայի կենտրոնում կրակեցին Ասլանի Ուսոյանի վրա: Այդ ժամանակ 16 հոգուց բաղկացած ցուցակ անցան ևս 3` Դեդ Հասանի սպանությունը կազմակերպած գլխավոր կասկածյալները` Ռովշան Ջանիևը, Ռուֆատ Նասիբովը և Ջեմոն:

Դեդ Հասանը պրոսեսիոնալ մարդասպանների մի քանի խմբեր ուներ: Նրանցից շատերը նախկին մարզիկներ և իրավապահ մարմինների աշխատակիցներ  էին: Մարդասպանների աշխատավարձը կազմում էր 20-25 հազար ամերիկյան դոլոր և հավելավճար յուրաքանչյուր պատվերն իրականացնելու համար:  

Ամենայն հավանականությամբ հենց այդ մարդասպաններն են կրակել Ռովշանի վրա, իսկ Ջեմոյին ավելի վաղ իրավապահ մարմիններն են ձերբակալել:

«Исроиль» տեղեկատվական կենտրոնի տեղեկացմամբ` Ռուֆատ Նասիբովի մասին տեղեկությունը պաշտոնապես դեռ հաստատված չի: Ոմանք 100 տոկոսով համոզված են, որ նրան հունվարի 28-ին սպանել են, ոմանք էլ ժխտում են այդ տեղեկությունը:

Չի բացառվում, որ Ստամբուլում Ռովշան Ջանիևի հարձակման գործում Դեդ Հասանի մարդկանց օգնել են քրդերը: Թուրքիա զենք բերելը շատ դժվար է, սակայն հնարավոր է այնտեղից գտնել: Դեդ Հասանը քուրդ էր և նա կապ էր պահպանում իր քուրդ կողակիցների հետ: Չի բացառվում, որ հենց քրդերն են մասնակցել Ասլնա Ուսոյանի սպանողին վերացնելու գործին:

Հիշեցնենք, որ թուրքական կողմը դեռ չի հասատատել Ռովշան Ջանիևի վրա կատարված հարձակումը: Իսկ նրա եղբայրը հերքել է այդ տեղեկությունը: