Կաննի 66-րդ կինոփառատոնի ժամանակ «Ոսկե արմավենին» ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Աբդելատիֆա Քեշիշի միասեռականների մասին պատմող «Ադելի կյանքը մաս 1և 2» ֆիլմը: Քեշիշի կինոնկարը տևում է շուրջ երեք ամիս և պատմում է ամբողջովին տարբեր երկու աղջկա սիրային կապերի մասին: Այս մասին գրում է Росбалт-ը:
Ենթադրվում է, որ այն միջազգային շուկա դուրս կգա «Կապույտը` ամենատաք գույնը» անունով: Նախօրեին «Ադելի կյանքը» Կաննում արժեցել է կինոքննադատների միջազգային ընկերության մրցանակին: Ֆիլմում գլխավոր դերակատարը Ադել Էկզարկոպուլոսն է:
Նշանակությամբ երկրորդ մրցանակը Գրան Պրին ստացել է Քոեն եղբայրների «Լուին Դևիսի ներսում» կինոնկարը:
Լավագույն ռեժիսոր ճանաչվել է հիմնական մրցանակաբաշխության ամենաերիտասարդ անդամ մեքսիկացի Ամատ Էսկալանտեն «Էլի» սոցիալական դրամայի համար:
Լավագույն տղամարդու դերի մրցանակը ստացել է 76 ամյա դերասան Բրյուս Դերնը Ալեքսանդր Փեյնի «Նեբրասակա» ֆիլմում դերակատարության համար: Լավագույն կոջ դերի մրցանակը ստացել է ֆրանսիացի դերասանուհի Բերենիս Բեժոն իրանցի Ասղար Ֆարհադի «Անցյալը» ֆիլմում դերակատարման համար:
Ժյուրիի մրցանակին արժանացել է «Ինչպիսին հայրն է, այնպես էլ որդին է» ճապոնական մելոդրաման Խիրոկաձու Կորաէդաի ռեժիսորությամբ: Լավագույն կարճամետրաժ կինոնկարի «Ոսկե արմավենին» ստացել է կորեացի ռեժիսոր Մուն Բիոնգ Գոնի «Սեյֆ» կինոնկարը:
Հիշեցնենք, որ այս տարի Կաննի կինոփառատոնը տևել է մայիսի 15-26-ը, որի հիմնական մրացանակաբաշխության փուլին մասնակցել է շուրջ 20 կինոնկար: