Մայիսի 27-ին Ղրղզստանի մայրաքաղաքում կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում քննարկվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման և այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը։
ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան և հավանության արժանացրեցին արդի միջազգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հայտարարության նախագիծը, որով ևս մեկ անգամ պետությունները վերահաստատեցին անդամ պետությունների մոտեցումները միջազգային և տարածաշրջանային օրակարգում առկա հարցերի նկատմամբ։ Հայտարարությունը անդրադառնում է նաև ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս առումով մասնավորապես նշված է.
«ՀԱՊԿ անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարևորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:
Այնուհետև Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որին քննարկվեցին կազմակերպության անդամ երկրների անվտանգության սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման հարցերը։
ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարները, անվտանգության խորհրդների քարտուղարները ստորագրեցին ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի պատրաստման և խաղաղապահ առաքելությունների իրականացման մասին որոշումը, 2013թ. երկրորդ կեսին և 2014թ. առաջին կեսին արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ շրջանակներում խորհրդակցությունների ծրագիրը, համաձայնեցրեցին կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:
Այս թեմայով
Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչու է որոշել սափրվել
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
Ես իմ պատասխանը կհրապարակեմ երկուշաբթի օրը ժամը 18:00-ին. Հովիկ Աղազարյանը՝ մանդատը վայր դնելու մասին
Ուկրաինան հրապարակել է պատերազմում ներգրավված ռուսական զորքերի թվաքանակը
Երկու թրենդ՝ մեկում․ Էվա Խաչատրյանի աշնանային ֆոտոշարքը
Իսրայելը ավիահարված է հասցրել Բեյրութի կենտրոնին. զոհվել է 11 մարդ, 33 հոգի վիրավորվել է
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանն «Орешник» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. ՌԴ նախագահ
Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց. Զալուժնի
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
ԱՄՆ-ն հայտարարել է, որ նախապես իմացել է Ուկրաինայի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակման մասին
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»
Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին
Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
Նոյեմբերի 22-ի աստղագուշակ
Եղանակը Հայաստանում
Հիշողությունները գոյություն ունեն ոչ միայն ուղեղում. հետազոտություն
Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինս բռնկվել է և վերածվել մոխրակույտի. Գտել են մոխրացած մարմին
Եվա Բաղդասարյանի street style-ը Նյու Յորքից
Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր
ՆԱՏՕ երկրները ներգրավվել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմում. Մեդվեդեւ
Ռուսաստանը չի զգուշացրել ԱՄՆ-ին Ուկրաինայի վրա «Օրեշնիկի» հարձակման մասին. Պեսկով
Ինչպե՞ս է անցել գիշերը Վրաստանի մայրաքաղաքում
Ո՞ր դեպքում Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի. Պուտինը հաստատել է թարմացված դոկտրինը
Մոսկվայի գլխավոր եվրոպացի դաշնակիցները դատապարտել են Բայդենի որոշումը
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Ում է բաժին հասնելու Նարեկ Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
Ո՞վ կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»․ «Իրավունք»
«Ինքը ողջ Գյումրիում հայտնի է, որպես այդպիսին դա ես չէ, որ պետք է ասեմ»․ «Իրավունք»
Ինչ է հայտարարագրել ՔԿ նախագահի հավանական թեկնածու Արթուր Պողոսյանը. «Ժողովուրդ»