«Կա մի բնակչության շերտ, որը դժգոհ է այս ընտրությոններից, քանի որ նրանք տեսել են, որ այս անգամ փող չի բաժանվելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ` ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը:
«Փող չի բաժանվելու տխուր է չէ՞ վիճակը»,-շեշտեց Հովհաննիսյանը և ավելացրեց, որ կային «կլաններ», ովքեր այդ փողով տուն էին պահում:
Հավհաննիսյանը բացատրեց, որ խոսքը ոչ թե այն վերջին հասցեատիրոջ մասին, որին ընդամենը 10-20 հազար դրամ էր հասնում, այլ այդ գումարը բաժանողների:
Վերջինիս խոսքով` սա լուրջ բիզնես է, որին նրանք չեն ցանկանում մասնակցել:
Ըստ Հովհաննիսյանի, հիմա այդ մարդիկ հասկանալավ, որ միգուցե այս անգամ չկարողանան այդքան մեծ փողեր խաղացնել, մտահոգ են և սկսել են իշխանությանը հակակառակվելու համար մի քարոզարշավ.
«Ընտրություններ չկան, ով՞ պիտի գնա ընտրություններին»,- ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով, նրանք չեն մասնակցելու այդ միջոցառմանը (խոսքը ընտրությունների մասին է),բայց մասնակցելով ընտրություններին այն կդարձնեն իշխանության դեմ ուղղված ցույց :