Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան ընդունեց Արծվիկի` հայկական ազգային երգ կատարելու «մարտահրավերը»: Երգչուհին Facebook-ի իր էջում հրապարակել է «Կաքավիկ» հայտնի երգի cover տարբերակը, ինչպես նաեւ հայերենով բարեւել իր հետեւորդներին:

«Եվրատեսիլ-2017» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արծվիկը յուրահատուկ ֆլեշմոբ է սկսել։ Facebook-իր իր պաշտոնական էջում երգչուհին հոլովակ է հրապարակել եւ գրել.

«Սիրով հրավիրում եմ միասին տոնել բազմազանությունը՝ ցույց տալով, որ բազմազանությունը կարող է միավորել բոլորիս: Մարտահրավեր եմ նետում «Եվրատեսիլի» այս տարվա մասնակիցներին (և ոչ միայն) երգելու հայկական ազգային երգ: Սկսում եմ Գերմանիայի պատվիրակ Լեվինայից: Հուսով եմ՝ հավանել ես կատարումս: ես ջանք չեմ խնայել այն առավելագույնս լավ ներկայացնելու համար»:

«Եվրատեսիլ» երգի մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին` Կիեւում: