Մի քանի օրից լրանում է ապրլյան քառօրյաի առաջին տարելիցն ու վստահաբար կարելի է ասել վերջին տասնամյակի ամենամեծ ցնցումն էր պատերազմը: Սովորաբար նման դեպքերում հանրությունը, ժողովուրդները, իշխանությունները, առհասարակ բոլոր նրանք ովքեր ապրում են Հայաստանում կամ իրենց հայ են համարում, պիտի որ այս մի տարվա ընթացքում ահագին բան սերտած ու վերաիմաստավորած լինեին: Պատերազմը չի ավարտվել, այն դեռ ընթացքի մեջ է,պարզապես մի պահ այն բալորիս համար դարձավ ավելի հասանելի, ավելի մոտիկ ու սարսափելի: Կստենք, եթե ասենք, որ հայ հանրությունը հարյուր տոկոսով հասկացել է պատերազմի նշանակությունը, դասեր է քաղել այդ պատերազմից, հասկացել է ամբողջ էությունը: Սակայն այդ ուղղությամբ աշխատնքներ իսկապես տարվում են ու դա մեկ օրվա գործ չէ:
Սակայն չենք էլ կարող չարձանագրել, որ վերջապես Հայաստանը հասկացել է,որ կռիվ դաշտում,ինչպես միշտ իր միակ դաշնակիցը հենց ինքն է, իր ժողովուրդը,իր սփյուռքը,որը վերջին պահին ունակ է մի կողմ դնել տարատեսակ անհամաձայնություններն ու լծվել երկրի պաշտպանության սուրբ գործին: Հրաշք չի լինելու: Լավ վատ սա է մերը, ոչ մեկ իր լավը մեզ չի տալու: Այն բացթողումները որ ունեցել ենք անցյալ տարի ապրիլին, այս մեկ տարվա ընթացքում փորձել ենք շտկել ու պետք է փաստել,որ իսկապես հաջողվել է: Տաեվերջյան ադրբեջենական հարձակումներն ու հայկական կոմի տված պատասխանները գալիս են ապացուցելու,որ սահմանում ու կոնկրետ առաջին գծում լիովին վերափոխվել է տեխնիկան ու առհասարակ ծառայության նկատմամբ մոտեցումները: Ռազմական գծում կոշտացնելով դիրքորշումն ու մեկը մյուսի հետևից հետ մղելով ադրբեջանական գրոհները հայկական կողմը խստացրել է իր դիրքորոշումը նաև քաղաքաակն ասպարեզում: Այսօր չկան Ադրբեջանի հետ բանակցություններ,հայկական կողմը պնդում է Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունների վրա, որտեղ կողմերը եռանախագահների միջնորդությամբ պարտավորություններ են վերցրել իրենց վրա,սակայն մինչ այսօր հակառակորդը չի կատարում: Խոսքը սահմանային միջադեպերը արձանագրող րքերի տեղադրման մասին է, որի վերբարեյլա Ադրբեջանի նախագը իր երկիր վերադառնալուն պես մոռացավ: Դժվար է իհարկե ասել թե ինչ կլինի ապագայում, սակայնա առանց որևէ մեկի աչքին թոզ փչելու պետք է ասենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել,ավելին,այն կարող է և ուր որ է նորից է սկսվելու: Ապրիլյան տարելիցին մենք պարտավոր ենք հարգել զոհված տղաների հիշատակը,պարտավոր ենք ևս մեկ անգամ ինքներս մեզ հաշվի տալու,պարտավոր ենք չթերագնահատել հակառակորդին ու այս անգամ վերջնական հարված տալ, պարտադրելով քաղաքական առուծախ դարձած, բայց միևնույն ժամանակ երկար սպասված խաղաղությունը