Ստամբուլի ոստիկանությունը հատուկ գործողության շրջանակներում մարտի 23-ին փակել է Ստամբուլ մտնող բոլոր ճանապարհները։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ 2000 ոստիկանների մասնակցությամբ իրականցվող գործողության ընթացքում ստուգվում են Ստամբուլ մտնող բոլոր տիպի տրանսպորտային միջոցները։ Բացի այդ, հանցագործությունների մեծ տոկոս ունեցող թաղամասերում խուզարկություններ են իրականացվում մասնավոր հատվածին պատկանող գրասենյակներում։
Նշվում է, որ ստուգվում են նաեւ ծովով Ստամբուլ մտնող նավերն ու շոգենավերը։ Ոստիկանությունը հայտնել է, թե ստուգումներն ուղղակի պրոֆիլակտիկ նշանակություն ունեն։