1. Նախ՝ ապաքինում, հետո՝ սեր
Ժամանակ է պետք, մինչեւ դուք պատրաստ լինեք ինչ-որ մեկի հետ հանդիպելու: Մեկ ուրիշի միջոցով նախկինին մոռանալու փորձը տարբերակ չէ, այդպես երկար չեք դիմանա: Ձեզ հարկավոր է որոշ ժամանակ՝ կորստի հետ հաշտվելու, ինքներդ Ձեզ հետ լինելու համար: Դուք պետք է Ձեր միտքը, մարմինը եւ հոգին տրամադրեք նոր սեր փնտրելուն:
2. Բաց թողեք բացասականը
Ամուսնալուծությունից հետո շատերը նոր հարաբերությունների մեջ են մտնում էմոցիոնալ մեծ բեռով: Նրանք կարծում են, թե դա նկատելի չէ, բայց քանի դեռ նրանք ամբողջությամբ չեն հրաժարվել չարությունից, ցավից եւ վիրավորանքից, դա տեսանելի կլինի բոլորին:
Ամուսնալուծությունից հետո սիրո հանդեպ ավելի կասկածելի դառնալը նորմալ է: Բայց երբ մարդը չի կարողանում բաց թողնել ամբողջ բացասականը, նա իր շուրջը կարծես պատ է ստեղծում եւ ներս չի թողնում նոր սերը: Հոռետեսությունը, սարկազմը գրված են լինում մարդու դեմքին եւ բացասական էներգիա են ուղարկում բոլոր նրանց, ովքեր կցանկանային ծանոթանալ:
3. Սերը փնտրեք ճիշտ տեղերում
Ակումբներն ու բիստրոները կարող են լարվածություն ստեղծել ամուսնալուծված մարդու համար, ով վաղուց մոռացել է դրանց գոյության մասին: Սովորաբար դա եւս վատ փորձով է ավարտվում: Սերը Ձեր տուն չի գա, այնպես որ՝ պետք է դուրս գալ տանից: Զբաղվեք ինչ-որ բանով, որը Ձեզ դուր է գալիս, օրինակ՝ սպորտով, այլ հետաքրքրություններով:
Ամուսնալուծությունից հետո սերը պետք է սահուն գա, այնպիսի տեմպով, որը Ձեզ պետք է եւ միայն այն բանից հետո, երբ դուք Ձեզ ժամանակ եք տալիս ապրելու կորուստն ու ապաքինվելու: Դա կարեւոր է՝ ոչ ճիշտ մարդկանց չգտնելու համար: