Մենք սովոր ենք մտածել, որ տղամարդիկ ոչնչից չեն վախենում: Նրանք միշտ խիզախ են, անվախ և ուժեղ: Սակայն, իրականում տղամարդիկ ևս վախենում են:
otvetnavse.com-ը գրում է, որ հնարավոր է, որ տղամարդիկ ավելի շատ են վախենում, քան կանայք: Կանայք ավելի հավասարակշռված են, իսկ տղամարդկանց վախեցնում են ամենասովորական երևույթները: Նրանց վախերը հիմնականում կապված են կանանց հետ՝
1. Տղամարդիկ վախենում են առաջին քայլն անել:
Նրանք վախենում են, որ կինը կմերժի իրենց ու իրենք միայնակ կմնան: Նրանց վախեցնում է կնոջ աչքերում թուլամորթ երևալը:
2. Գեղեցիկ կանայք վախեցնում են տղամարդկանց:
Տղամարդիկ կարծում են, որ չափազանց գեղեցիկ կինը նրանց համար չէ: Նրանք վախենում են, որ հնարավոր է չկարողանան այդ կնոջն իրենց կողքին պահել կամ համապատասխանել նրան:
3. Նրանք վախենում են դավաճանությունից:
Բոլոր տղամարդիկ վախենում են դավաճանված լինելուց: Ընդ որում՝ դավաճանելուց նրանք չեն վախենում: Սակայն, երբ մտածում են, որ կինը կարող է իրենցից ավելի լավին գտնել՝ նրանք սարսափում են այդ մտքից:
4. Տղամարդիկ վախենում են կորցնել իրենց ազատությունը:
Նրանք վախենում են լուրջ հարաբերություններ սկսել, քանի որ կարծում են, որ արդյունքում կկորցնեն իրենցն ազատությունն ու ստիպված կլինեն միայն կնոջ համար ապրել:
5. Նրանք վախենում են չկայանալ կարիերայում:
Աշխատանքը շատ կարևոր է տղամարդկանց համար: Նրանք վախենում են, որ իրենց կինն ավելի մեծ հաջողությունների կհասնի, քան իրենք:
6. Նրանք վախենում են կնոջը չբավարարելուց:
Տղամարդիկ սարսափում են անկողնում չկայանալուց: Նրանք ցանկանում են կնոջ համար լավագույնը լինել և երբ որևէ բան չի ստացվում՝ նրանք հուսահատվում են: