«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ անցյալ տարի Սամվել Կարապետյանի «Տաշիր գրուպ»-ին պատկանող ՀԷՑ-ը 110 միլիոն դոլարի մաքուր եկամուտ է ապահովել՝ մոտ 80 միլիոն պարտք վճարելուց հետո։
Հիմա Սամվել Կարապետյանի ստեղծած «Հայաստանի ներդրողների ակումբի» ռուսաստանաբնակ գործարարներն էլ, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել Հայաստանում, հետաքրքրված են միայն Հայաստանի տնտեսության էներգետիկ հատվածով, որն ամենաեկամտաբերն է այսօր: Այդ ոլորտում եկամուտները ոչ թե տոկոսով են հաշվարկվում, այլ 10 անգամ ավելի: Սակայն այս ոլորտը ամբողջությամբ մենաշնորհի է վերածվել։
Օրերս էլ հայտնի է դարձել, որ «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը եւ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն (Հրազդան ՋԷԿ) մարտի 13-ին, իսկ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունն էլ մարտի 20-ի գրություններով դիմել են ՀԾԿՀ, որի արդյունքում հանձնաժողովը մարտի 29-ի նիստում կթույլատրի «Լիորմանդ Հոլինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդան էներգետիկ կազմակերպություն» ընկերության (Հրազդան ՋԷԿ) 100 տոկոս բաժնեմասերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում