«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Թալինի ոստիկանապետ Արմեն Մելոյանը, հավաքելով բաժնի աշխատակիցներին, հրահանգել է նրանց ապրիլի 2-ին քվեարկել ՀՀԿ-ի օգտին և շեշտել, որ ՀՀԿ ասելով՝ նկատի ունի Արագածոտնի նախկին մարզպետի եղբորը` Նաիրի Սահակյանին:

Արմեն Մելոյանը, լինելով Նաիրի Սահակյանի խնամին, դե ֆակտո Թալինում դարձել է նաև նրա նախընտրական շտաբի պետը: Մեզ հասած տեղեկություններով, Մելոյանը հրահանգել է լուսանկարել քվեաթերթիկը և «ճիշտ» քվեարկության ապացույցը ներկայացնել իրեն: Չենթարկվողներին սպառնացել է աշխատանքից ազատել:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ոստիկանապետը շրջում է պետական հիմնարկներում և հորդորում՝ քվեարկել Սահակյանի օգտին, քանի որ վերջինս «դաբռո ստացած թեկնածուն է»: Իսկ շրջայցերից ազատ ժամերին Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի հետ ճշտում է Սահակյանի օգտին քվեարկել պատրաստող քաղաքացիների ցուցակները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում