Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մարտի 23-ից մինչեւ 29-ը գրանցված երկրաշարժերից 2-1ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը:
Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 1-ի էպիկենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում՝ մարտի 29-ին, ժամը 13:00-ին, M=2.1 Ճամբարակ քաղաքից 10 կմ հարավարեւելք:
Տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 8 երկրաշարժ: Մարտի 23-ին Վրաստանի Դմանիսի քաղաքից 41 կմ դեպի հյուսիս արեւմուտք տեղի է ունեցել 34 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ, որին հաջորդ օրը հետեւել են 45 բալ (մագնիտուդ 3.5), 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.6 եւ 2.3) ստորգետնյա ցնցումներ:
Մարտի 23-ին Թուրքիայի Վան քաղաքից 16 կմ դեպի հյուսիսարեւմուտք գրանցվել
է 34 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.8) երկրաշարժ, նույն օջախային գոտում մարտի 25-ին հաջորդել է 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում: Մարտի 24-ին Թուրքիայի Հորասան քաղաքից 11 կմ դեպի հարավարեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն էր 56 բալ (մագնիտուդ 4.0):
Մարտի 26-ին 45 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.6) երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, որի էպիկենտրոնային գոտին գտնվում էր Սալմաստ քաղաքից 45 կմ դեպի հյուսիսարեւմուտք:
Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ, երկուսն էլ՝ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում: Մարտի 27-ին Ռուսաստանի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքից 910 կմ դեպի արեւելք, իսկ մարտի 29-ին՝ 504 կմ դեպի հյուսիս տեղի են ունեցել, համապատասխանաբար 6.1 եւ 6.6 մագնիտուդերով երկրաշարժեր: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան: