Մեքենաշինարարական ֆակուլտետի մի շարք ուսանողներ ստեղծել են սպորտային կոշիկ, որի միջոցով հնարավոր է լիցքվորել բջջային հեռախոսը:
ԱՄՆ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Ռայս համալսարանի չորս ուսանող իվիճակի է եղել կուտակել մարդու յուրաքանչյուր քայլից ստեղծված էներգիան և օգտագործել բջջային հեռախոսների լիցքավորման համար:
Նոր PediPower կոշիկների միջոցով ուսանողները կարողացել են ստեղծել բջջային հեռախոսի լիցքավորման էներգիա և հուսով են, որ նույն գործոնը հնարավոր կլինի մեկ օր նաև օգտագործել կյանքի համար կարևոր բժշկական սարքավորումների համար:
Cameron կազմակերպությունը, որը մասնագիտանում է գազի և նավթի ծառայությունների և սարքավորումների առումով, ուսանողներին առաջադրանք է տվել ստեղծել բնական էներգիայով գործող նոր սարքավորումներ:
Կարլոս Արմանդան, Խուլիան Կաստրոն, Դավիդ Մորալան և Թայլեր Վեսթը որոշել են իրենց ուշադրությունը կենտրոնացնել կոշիկի գեներատորների վրա: Այս մասին գրում է անգլիական Daily Mail պարբերականը: