«Ժամանակ» թերթը գրում է. ««Ելք» դաշինքը դիտարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հնարավորությունը։
ԱԺ ընտրություններում հաջողությունը ստիպում է, որ դաշինքի երեք կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցեն։ «Ելք» կուսակցությունների դաշինքի անցնող պատգամավորների եռյակից միայն Նիկոլ Փաշինյանն ունի Երևան քաղաքի գրանցում, որը պարտադիր է քաղաքապետի թեկնածու առաջադրվելու համար։
Չի բացառվում, որ հենց Նիկոլ Փաշինյանը լինի քաղաքապետի՝ «Ելքի» թեկնածուն։ Գրանցման վերջնաժամկետը լրանում է այս շաբաթվա վերջում»։