Դեռևս անհիշելի ժամանակներից կանայք ձգտել են գերղեցկության։ Այսօր BlogNews-ը Ձեզ է ներկայացնում գեղեցկության մի քանի գաղտնիքներ, որոնք անցել են ժամանակի փորձությունը և դարեր շարունակ ապացուցել իրենց արդյունավետությունը։

Ձիթապտղի յուղ


Հին ժամանակներում մարդիկ այս մթերքը «ոսկե» էին անվանում և դրա համար լավ պատճառ ունեին՝ ձիթապտղի յուղը այժմ հանդիսանում է շատ քսուքների, շապունների և բալզամների հիմք։

Լոգանք բաղնիքում


Հին հռոմեացի կանայք երկար ժամեր էին անցկացնում լոգարանում՝ պարբերաբար փոխելով տաք և սառը ջրերը։

Արոմաթերապիա


Մերսումը միշտ էլ կանանց համար հաճելի բան է եղել, իսկ երբ մերսմանը ավելացնում են արոմա յուղեր, գործընթացը աննկարագրելի է դառնում։

Հյուսվածք, այլ ոչ թե լոգանքի խոզանակ


Երբ դեռևս չկային լոգանքի խոզանակները, հասարակ գործվածքը անթերի կերպով հեռացնում էր մաշկի մահացած բջիջները։

Շաքարապատում


Ոչ ոք չգիտի, թե ով է մտածել շաքարը մազահեռացման համար օգտագործելու գաղափարը, սակայն փաստն այն է, որ այդ մեթոդը արդեն հազարավոր տարիներ գոյություն ունի։ Կանայք հավանում են այս մեթոդը երկարատև արդյունքի համար։

Մասուր և քսուք-բալզամ


Վարդը՝ բուրմունքի, իսկ քսուքը՝ մաշկի փափկության համար։ Այս բաղադրատոմսը որքան պարզ, այնքան էլ հանճարեղ է։

Մեղրով դիմակ


Մեղրն ունի հազարավոր օգտակար կիրառություններ, որոնք հայտնի են դարեր շարունակ։ Այդ կիրառությունների վառ օրինակներից մեկն էլ հակացելյուլիտային մերսումն է. պարզապես մեղրապատեք մաշկը, ձեռքը դրեք այդ հատվածում, իսկ հետո պոկեք մաշկից։ Կրկնեք այնքան, մինչև հասնեք ցանկալի արդյունքին։

Հինա և բասմա


Տարիներ շարունակ կանայք օգտագործել են հինայի և բասմայի տարբեր խառնուրդներ՝ մազերն ավելի ամրացնելու, դրանք առողջացնելու և ցանկալի գույնը ստանալու համար։

Ձվով դիմակ


Սրա համար գոյություն ունեն հազարավոր բաղադրատոմսեր, սակայն միտքը նույնն է՝ ձուն մազերը դարձնում է ավելի ամուր և փայլուն։

Կաղամբի տերևներ


Այս հնարքը հարյուրավոր տարիներ օգտագործել են կրծքով կերակրող մայրիկները։ Կաղամբի ցավազրկող և ուռածության դեմ պայքարող հատկությունները չափազանց հաճելի են մայրերի համար, երբ կաղամբը անմիջապես դրվում է կրծքին։