Ֆեյսբուքում նկատեցի ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի տեսանյութը, որտեղ նա խոսում է Օպերայի շենքում ռեստորաններ բացելու ծրագրի մասին: Կարդացի նաև մի նյութ, որտեղ մշակույթի ոլորի անձինք կողմ/դեմ են արտահայտվում՝ նշելով, որ փոքր սրճարանը այցելուների համար ընդունելի է. կարծես հանրության բացասական գնահատականից վախենալով՝ չեն կարողանում ասել, որ աշխարհի խոշորագույն օպերայի շենքերում գործում են ռեստորաններ, ու ոչ մի արտառոց բան այստեղ չկա: Տուրիզմն ունի իր կանոնները, և բուֆետները վաղուց վերածվել են սրճարանների և ռեստորանների:
Նախ՝ ուզում եմ նշել, որ այս փոստս ոչ մի կապ չունի ո՛չ քաղաքականության հետ (քանզի ոչինչ չեմ հասկանում ու չեմ հետաքրքրվում), ո՛չ էլ ուղղված է որևէ մեդիայի կամ կոնկրետ լրագրողի: Եթե անկեղծ, հիմա չեմ էլ հիշում, թե որտեղ էր վիդեոն կամ նյութը, ով էր հեղինակը, այդ պատճառով էլ ոչ մի հղում չեմ տեղադրում: Յուրաքանչյուրն ունի իր տեսակետը, ու եթե այն բացասական է, կարող է պատրաստել նյութ, եթե լրագրող է կամ պարզապես գրառում՝ այս ծրագրին դեմ արտահայտվելով: Ինքս, հաճախ ճանապարհորդելով և լինելով աշխարհի մի շարք խոշորագույն մշակույթային կենտրոններում, ուզում եմ իմ տեսակետով կիսվել հետևորդներիս հետ:
Կարծում եմ՝ հիանալի ծրագիր է Երևանի մի շարք մշակույթային կենտրոններն ավելի հետաքրքիր դարձնել թե՛ երևանաբնակների ու թե՛ զբոսաշրջիկների համար: Իհարկե, ոչինչ չի համեմատվի մեր մանկության «հաց ու երշիկի» հետ, որը մենք գնում էինք Օպերայի շենքում գործող բուֆետում՝ ներկայացումների անտրակտի ընթացքում, բայց նույն բուֆետը ժամանակակից սրճարանն ու ռեստորանն է, պարզապես մարդկանց մեծ մասը չի ցանկանում ձեռք քաշել անցյալից: Նրանք ցանկանում են տեսնել հենց վատ վերանորոգմամբ սովետական բուֆետ: Մի՞թե տուրիզմի զարգացման համար հիանալի նախագիծ չէ Օպերայի շենքի տանիքին ամենագեղեցիկ տեսարանով ընտանեկան ժամանցավայր բացելը։ Չէ, ես հասկանում եմ, որ Ա. Թամանյանը գուցեև դեմ կլիներ... չնայած, ապրեր նա մեր օրերում, միգուցե հեղինակին դուր գար պրն. Ամիրյանի ծրագիրը։
Բոլոր նրանց համար, ովքեր շտապում են քննադատել՝ չվերլուծելով հարցը մանրամասնորեն, ներկայացնում եմ աշխարհի խոշորագույն օպերայի, թանգարանային շենքերից մի քանիսը, որտեղ գործում են ռեստորաններ:
ՎԻԵՆՆԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՕՊԵՐԱ


