Մոսկվայում քննիչները հետաքննում են Ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների թեկնածու Լեոնիդ Պողոսբեկյանի որդու՝ Եվգենիի մահը։ Երիտասարդը ցած է նետվել Ռուսաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Վարշավա» հյուրանոցի յոթերորդ հարկի պատուհանից։
ՊՀ-ի ՏԲԴ (Տնտեսագիտության բարձրագույն դպրոց` Պետական համալսարան) եւ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտի կարիերան շատ հաջող էր դասավորվում: Կարմիր դիպլոմի հավակնորդ շրջանավարտը պրակտիկա էր անցնում մայրաքաղաքի բանկերից մեկում եւ իրեն էլ ապագա բանկիր էր պատկերացնում:

Իր մահվան օրը Եվգենի Պողոսբեկյանը գնացել է ճաշելու՝ գործընկերներին զգուշացնելով, որ կվերադառնա մեկ ժամից: Սակայն բանկից դուրս գալով` նա ուղեւորվել է «Վարշավա» հյուրանոց: Բարձրանալով իր համար` նա բացել է պատուհանը եւ դուրս նետվել: Ժամանած ոստիկանները նրա համարում ոչ մի կասկածելի առարկա եւ պայքարի հետքեր չեն գտել, ինչը վկայում է, որ Եվգենին ինքնասպան է եղել, հայտնում է Life News-ը: 

Սոցիալական ցանցերից մեկում Եվգենի Պողոսբեկյանի էջում մի ամբողջ ֆոտոալբոմ նվիրված է 2009թ. ԱՄՆ իր այցին: Հենց Սան Դիեգոյում է աշխատում նրա հայրը` Ռուսաստանում եւ նրա սահմաններից դուրս հայտնի միջուկաբան-ֆիզիկոսը: Ռուսաստանում Եվգենի Պողոսբեկյանն ունի մայր եւ հարազատ եղբայր: