Հրեաները շատ իմաստուն ժողովուրդ են: Նրանց խորաթափանց մտածողությունը հայտնի է ողջ աշխարհում: Ներկայացնում ենք 35 իմաստուն և սրամիտ ասացվածքներ հրեաներից, որոնք կօգնեն հասկանալ այս աշխարհը:
Փողով այնքան լավ չէ, ինչքան վատ է առանց փողի:
Ադամն առաջին հաջողակն է, քանի որ չի ունեցել զոքանչ:
Եթե խնդիրը հնարավոր է լուծել փողով, ապա դա խնդիր չէ, այլ ծախս է:
Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի նա ավելի շատ լսի և ավելի քիչ խոսի:
Թող Աստված քեզ պահպան լինի վատ կանանցից, իսկ լավերից փրկվիր ինքդ:
Ցանկացած հրեա գիտի, թե ինչպես է ավելի լավ:
Աստված չի կարող ամեն տեղ միանգամից լինել, այդ պատճառով էլ նա ստեղծել է մայրերին:
Մի՛ եղիր շատ քաղցր, որ քեզ կուլ չտան, մի՛ եղիր շատ դառը, որ քեզ չթքեն:
Զգուշացիր այծից դիմացից, ձիուց՝ հետևից, իսկ հիմարից՝ բոլոր կողմերից:
Ե՛վ հյուրը, և՛ ձուկը երեք օրից սկսում են վատ հոտ արձակել:
Գիտելիքները շատ տեղ չեն զբաղեցնում:
Ավելի լավ է հրեա առանց մորուքի, քան մորուք՝ առանց հրեայի:
Մարդը պետք է ապրի գոնե հետաքրքրասիրությունից ելնելով:
Խուլը լսել է՝ ինչպես է համրը պատմել, որ կույրը տեսել է՝ ինչպես է կաղն արագ-արագ վազում:
Աստված պահպանում է աղքատներին, համենայն դեպս, թանկարժեք մեղքերից:
Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը կլինեին բարեգործներ:
Երբ պառաված օրիորդն ամուսնանում է, նա միանգամից վերածվում է երիտասարդ կնոջ:
Ծնողները երեխաներին խոսել են սովորեցնում, իսկ երեխաները ծնողներին՝ լռել:
Հեռավորության վրա բոլոր մարդիկ էլ վատը չեն:
Գուցե և ձվերն ավելի խելացի են, քան հավերը, սակայն դրանք ավելի շուտ են հոտում:
Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք ավելի շատ լռեին:
Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:
Վատ կինն անձրևից էլ վատ է. անձրևը մարդուն տուն է շտապեցնում, իսկ վատ կինը տնից դուրս է հանում:
Աշխարհը կվերանա ոչ թե այն պատճառով, որ շատ են մարդիկ, այլ այն պատճառով, որ շատ են տմարդիները:
Աստված իմ, օգնիր ինձ կանգնել, ընկնել ինքս էլ կարող եմ:
Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, ապա մի փոքր սպասեք, այն կփոխվի դեպի վատը:
Որքան էլ քաղցր լինի սերը, դրանից կոմպոտ չես պատրաստի:
Երբ անելու բան չի լինում, մարդիկ մեծ գործեր են ձեռնարկում:
Երկու չարիքից ընտրություն կատարելիս հոռետեսն ընտրում է երկուսն էլ:
Բոլորը բողոքում են փողի պակասից, սակայն ոչ ոք չի բողոքում խելքի պակասից:
Նա, ով երեխա չունի, լավ է դաստիարակչական խորհուրդներ տալիս:
Ավելի լավ է մահանալ ծիծաղից, քան վախից:
Փորձն այն բառն է, որով մարդիկ արդարացնում են իրենց սխալները:
Սպիտակած մազերը ծերության նշան են, այլ ոչ իմաստնության:
Ծերանալով մարդը սկսում է ավելի վատ տեսնել, սակայն ավելի շատ բան է տեսնում: