Չանդրա Մոհան Ջեյն. հոգևոր առաջնորդ և միստիկ, ում չէին սիրում և չէին ընդունում կենդանության օրոք, բայց ով դարձավ շատ հանրաճանաչ և իրոք սիրելի մահվանից հետո: Մարդը, ում մասին գնում է խոսքը, լայն լսարանին հայտնի է որպես Օշո: Այդ անունը Չանդրա Ջեյնը կրում էր միայն իր կյանքի վերջին տարում, սակայն հենց այդ անունով են ստորագրված նրա բոլոր զրույցներն ու գրքերը:
Եվ այսպես՝ ներկայացնում ենք Օշոյի 20 մեջբերումները, որոնք օգտակար կլինեն յուրաքանչյուրին:
Ի՞նչ տարբերություն՝ ով է ավելի ուժեղ, ով՝ ավելի գեղեցիկ, ով՝ ավելի հարուստ: Չէ՞ որ վերջին հաշվով նշանակություն ունի միայն այն՝ երջանի՞կ մարդ ես, թե՞ ոչ:
Պատճառները մեր ներսում են, իսկ դրսում միայն արդարացումներ են:
Հիշի՛ր. այն ամենը, ինչ կարելի է գնել փողով, արդեն էժանագին է:
Կյանքը քո շուրջը դարձրու գեղեցիկ: Եվ թող յուրաքանչյուր մարդ զգա, որ քեզ հետ հանդիպումը պարգև է:
Մի թույլ տուր, որպեսզի կյանքդ լինի ուղղակի մեռած ծիսակատարություն: Թող լինեն անբացատրելի պահեր: Թող լինեն որոշ խորհրդավոր բաներ, որոնց համար դու չես կարողանա բերել որևէ պատճառ: Թող լինեն որոշ արարքներ, որոնց պատճառով մարդիկ կմտածեն, որ դու մի փոքր խելագար ես:
Լինել այնպիսին, ինչպիսին որ կաս, կնշանակի լինել գեղեցիկ:
Երբ թվում է, որ կյանքում ամեն ինչ փուլ է գալիս, սկսեք մտածել այն մասին, թե ինչ կկառուցեք ազատված վայրում:
Մարդկանց մտերմության աստիճանը որոշվում է լռելու հարմարավետությամբ:
Միայնությունը վիճակ է, երբ դու հիվանդ ես քեզանով, հոգնել ես քեզնից, զզվացրել ինքդ քեզ և դու ցանկանում ես ինչ-որ տեղ գնալ և մատնվել մոռացումի՝ ինչ-որ մեկ ուրիշում:
Երբ դուք մտածում եք, որ խաբում եք ուրիշներին, դուք խաբում եք միայն ինքներդ ձեզ:
Եթե դուք չեք կարողանում ասել «ՈՉ», ձեր «ԱՅՈ»-ն ոչ մի իմաստ չունի:
Սիրո իսկական ակնթարթները մնում են չարտահայտված:
Դու չես կարող ավելի քիչ կամ ավելի շատ սիրել, որովհետև դա քանակ չէ: Դա որակ է, որն անչափելի է:
Ամբողջ հոյակապությունը պահի մեջ է, այլ ոչ թե հավերժության:
Դու գտնում ես ուրիշների մեջ միայն այն, ինչ սկզբից գտել ես ինքդ քո մեջ:
Երջանիկ լինելու համար պետք է խիզախ լինել:
Վերջիվերջո մարդն ապրում է միայն նրանով, ինչ իր ներսում է: