Ինչի՞ համար տղամարդիկ կաթնագեղձեր ունեն. սա Google-ում ամենից հաճախ տրվող հարցերից է։ Բեղմնավորումից անմիջապես հետո Y քրոմոսոմը ակտիվ չէ, ու բոլոր էմբրիոնները զարգանում են միևնույն ձևով։ Սաղմնային զարգացման միայն 2-րդ ամսում նրա գեները միանում են։ Սաղմնային զարգացման առաջին շաբաթներում մարմինը զարգանում է հիմնական՝ կանացի տիպով, այդ պատճառով կաթնագեղձերը հասցնում են ձևավորվել։


Պտղի կաթնագեղձերը ձևավորվում են 8-10 սմ երկարությամբ մարմնի երկայնքով ձգվող էպիդերմիայի երկու երկայնակի խտրոցների տեսքով («կաթնային գծեր»)։ Այդ հաստացումներից ներքև՝ մեզենքիմայի մեջ, ներաճում են էպիթելային ձգաններ՝ սկզբում խիտ, ապա դիստալ ծայրերում ճյուղավորված կաթնագեղձերի սաղմեր։ Արական օրգանիզմում կաթնագեղձերը մնում են ինֆանտիլ ողջ կյանքի ընթացքում։