Շոտլանդիայի խորհրդարանի մեծամասնությունը քվեարկել են ապրիլը 24-ը` որպես Հայերի ցեղասպանության օր ճանչելու միջնորդագրին: Այն ներկայացված է եղել Մարկո Բիագիի կողմից և ստորագրվել 11 օրենսդիրների կողմից:
Միջնորդագրում նամասվորապես նշված է, որ 1915 թվականի ապրիլի 24-ը Օսմանյան Թուրքիայի կողմից հայ մտավորականների ձերբակալության տարելիցն է, որը գլխավորապես կապված բռնի տեղահանությունների և արտաքսումների հետ,որը բերեց հարյուր հազարավոր հայերի սպանության ութ տարի տևած պարբերական ցեղասպանության միջոցով: Հայերի ողբերգությունը յուրաքանչյուր ազգին տալիս է պատճառ մի պահ կանգ առնելու և իրենց հարգանքի տուրքը մատուցելու բոլոր նրանց, ովքեր ընկան ցեղասպանության ժամանակ և ճանաչելու բոլոր ցեղասպանությունները որպես ողբերգություններ, որոնք այլևս երբեք չպետք է կրկնվեն: