Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 13-ին, ժամը 22:05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սեւանա լիճ (մոտ 50 մ) եւ չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության եւ հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը եւ հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 46-ամյա Հ. Ե.-ն նավակով մտել է Սեւանա լիճ եւ չի վերադարձել. Սեւանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակ։
Ջրափրկարարները Սեւանա լճում իրականացրել են Հ. Ե.-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների եւ ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են եւ կվերսկսվեն վաղն առավոտյան։
Ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են: