Բրիտանացի հայտնի երգիչ Սթինգին դուր է եկել, թե ինչպես են իր հանրահայտ «Englishman in New York» երգի բառերը փոխել՝ նվիրելով այն «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին:
BBC–ին տված հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների կողմից իր հանրահայտ «Englishman in New York» երգի ձեւափոխմանը, Սթինգը պատասխանել է. «Ես շատ ուրախ եմ այդ փաստի առթիվ: Ինձ շատ է դուր գալիս, երբ երգերը վերադառնում են ու վերականգնվում տարբեր նպատակների համար: Որպես երգահան ինձ համար շատ յուրահատուկ է, թե ինչպես են բազմաթիվ մարդիկ կատարում այդ երգերը, նրանք բոլորով միասին երգում են նույն բանը»:
Նշենք, որ հայտնի երգի երկրպագուների ձեւափոխած տարբերակը հնչում է այսպես՝ «Հոա, Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան նա մեր հայ կիսապաշտպանն է»:
Սթինգը նաեւ պատմել, է որ չնայած մեծացել է հյուսիսային Լոնդոնում, հանդիսանում է ոչ թե «Արսենալի» կամ «Տոտեննհամի» երկրպագու, այլ «Նյուքասլի»: