«Եվրամիությունը համաձայնվել է հանել Սիրիայի ապստամբներին զենք տրամադրելու էմբարգոն»,- այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:

«ԵՄ համաձայնվել է վերացնել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու էմբարգոն և Սիրիայի նկատմամբ կիրառել նոր պատժամիչոցներ` ուժի մեջ թողելով հինը»,- նշել է նա երկուշաբթի օրը տեղի ունեցած ԵՄ 27 երկրի ԱԳ նախարարների բանակցություններից հետո լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ:

Նա նաև ավելացրել է, որ դա էր ցանկանում Մեծ Բրիտանիան:

Հեգի խոսքերով ԵՄ ընդունել է ճիշտ որոշում, չնայած որ այդպիսի որոշման ընդունումը դժավար էր: «Այն կօգնի Սիրիայում քաղաքական գործընթացին և Ժնևայն համաժողովի մեր ջանքերին»,- նշել է անգլիացի դիավանագետը: Այս մասին գրում է Интерфаксգործակալությունը: