Ապրիլի 17-ին եւ լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 640 կրակոց:
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի հարավային, արեւելյան եւ հյուսիսարեւելայն ուղղությամբ ադրբեջանական զինուժը ակտիվորեն կիրառել է նաեւ դիպուկահար հրացաններ (93 կրակոց):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: