1. Չափազանց բաց հագուստ

Ցուցադրելով մարմինը՝ մենք գրավում ենք նրանց, ում պետք է հենց մարմինը, նրանց, ովքեր ցանկանում են վայելել մարմինը եւ առանձնապես պատասխանատվություն չկրել: Դուք կարող եք լինել շատ գեղեցիկ, բայց նաեւ՝ խելացի ու հետաքրքիր: Բայց տղամարդը ձեր խորությունը չի նկատի: Նա միայն կնայի ձեր լանջաբացվածքից ներս եւ հայացքով կուղեկցի սուպեր նեղ ջինսի մեջ պարփակված ձեր հետույքը: Սկզբում դա կարող է ձեզ հաճելի լինել: Իսկ հետո՞: Ո՞րն է ձեր վերջնական նպատակը: Ինչպիսի՞ մարդու եք դուք ուզում ձեր կողքին ունենալ: Նրա՞ն, ում միայն հետաքրքրում է երիտասարդ ու գեղեցիկ մարմինը: Իսկ ի՞նչ կլինի, եթե դուք հղիանաք եւ ծննդաբերությունից հետո գիրանաք: Ամեն դեպքում, մեր մարմինները ծերանում են, իսկ այդ դեպքում ի՞նչ է լինելու:


2. Արտաքինը նշանակություն չունի

Այդպես է ենթադրում կանանց մյուս կատեգորիան, ովքեր ցանկանում են ամուսնանալ, բայց այնպես են պահում իրենց, կարծես արդեն քսան տարի է՝ ամուսնացած են: Տձեւ ու գորշ հագուստ, գորշ դեմք, ոչ մի զարդ, խամրած հայացք: Ո՞ւմ կարող է դա գրավել: Նրանք հավատում են, որ կգայթակղեն արքայազնի, որն էլ իրենց կվերածի արքայադստեր: Իրականում կարող են եւ ոչ մեկի չգայթակղել, քանի որ ցանկացած տղամարդու համար կարեւոր է կանացի գեղեցկությունը՝ նրա անձնական ընկալմամբ: Կարող են գայթակղել չափազանց ցածր ինքնագնահատականով ինչ-որ մեկին:


3. Գոռոզ տեսք

Շատ հաջողակ եւ գեղեցիկ կանայք վանում են հենց դրա համար: Նրանք տղամարդկանց նայում են վերեւից ներքեւ եւ գնահատում: Դատավճիռ են կայացնում յուրաքանչյուրի վերաբերյալ՝ «պիտանի չէ»: Նրանք երազում են գտնել նրան, ով ոչ միայն «պիտանի» կլինի, այլեւ բազմաթիվ արգելքների միջով կանցնի: Հնարավոր է եւ այդպիսի մեկը գտնվի, բայց ավելի շուտ՝ ոչ: Քանի որ տղամարդուն ոչ մատչելի կին է պետք, ոչ էլ կին-ամրոց:


4. Ցուցանակ՝ «ցանկանում եմ ամուսնանալ»

Այդպիսի կանանց տղամարդիկ շրջանցում են, քանի որ նրանք շատ կպչուն են: Նրանք սեւեռուն միտք ունեն եւ ամեն կերպ փորձում են իրականացնել այն: Կապ չունի՝ տղամարդը ցանկանում է, թե ոչ, բայց նա արդեն իր մտքում նրա հետ ամուսնացել է, եւ հիմա տղամարդը նրան պարտք է: Անգամ եթե տղամարդը ուղղակի նրա կողքին ընդամենը հերթի մեջ է կանգնած եւ անգամ եթե նրա հետ ծանոթ էլ չէ: Տղամարդիկ այդպիսի կանանց զգում են եւ շրջանցում:


5. Տեսակի ծրագիր

Ոմանց դեմքին ուղղակի գրված է՝ «փնտրում եմ իմ սիրելի հարբեցողին» կամ՝ «շտապ տնային բռնակալ է պետք»: Նրանցից յուրաքնչյուրը դրա համար իր սեփական պատճառներն ունի: Եւ այդ ցուցանակն ավելի հաճախ տեսանելի է ուրիշներին, քան հենց իրեն՝ կրողին: Նա վստահ է, որ իր հետ ամեն ինչ կարգին է, որ հոր խնդիրներն իր վրա չեն ազդել եւ որ ամեն ինչ պատահական է: Բայց ոչ: Ամեն անգամ, երբ տղամարդուն փրկելու հնարավորություն կա, նա դա անում է մեծ եռանդով եւ քաշում է դեպի իրեն, հետո սկսում է նրա վրա զայրանալ, իսկ հետո դառնում է նրա զոհը: Հանրահայտ զոհ-փրկիչ-պատժիչ եռանկյունին գործում է:


6. Ինձ երջանիկ դարձրու

Ցուցանակի եւս մեկ տեսակ է աղջկա դեմքին: Նրանք առանց տղամարդու կորած են, միայնակ են, նրանց իրենց հետ անտանելի դժվար է, անհետաքրքիր է: Նրանք կարծում են՝ ամուսնությունն ամեն ինչի համադարմանն է: Տղամարդիկ չեն սիրում կապ ունենալ ի սկզբանե դժբախտ կանանց հետ: Նրանք պարզապես գայթակղիչ չեն կարող լինել:


7. Պահանջվում է երկրորդ կես

Առասպելը, որ յուրաքանչյուրս ինչ-որ տեղ մեր կեսն ունենք, կործանարար է: Այդ պատճառով էլ մենք առանց մեր երկրորդ կեսի մեզ ոչ լիարժեք ենք զգում, ու այդպես շատ երկար հնարավոր է փնտրել առասպելական երկրորդ կեսին: Իսկ իդեալներ չկան: Կա պարզապես նա, ով մեզ համապատասխան է հիմա եւ այստեղ:

8. Ինձ ոչ ոք պետք չէ
Երբեմն նաեւ նման ցուցանակ է հայտնվում կանանց դեմքին, երբ նա կարող է անձամբ եւ սեփական ուժերով ամեն ինչ անել: Իրենից գոհ դեմքով կարտոֆիլի ծանր պայուսակ է տանում, ու ոչ ոք չի համարձակվում նրան օգնություն առաջարկել, քանի որ նա դրան չի սպասում եւ չի խնդրում: Իսկ տղամարդիկ նախընտրում են գնալ այնտեղ, որտեղ նրանց ուրախ են դիմավորել:

Կարեւոր է ամեն ինչ՝ որտեղ եք դուք ծանոթություն փնտրում եւ ինչպես, նաեւ՝ ինչ հոգեվիճակով եւ տրամադրությամբ եք փնտրում, ինչպես եք ձեզ զգում եւ ինչ արդյունք եք ակնկալում: