«Ես քվեարկելու եմ անձամբ բոլորին կողմ» ,- այսպես պատասխանեց ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը լրագրողների այն հարցին, թե՞ ում օգտին է քվեարկելու նա:
«Իհարկե իմ կուսակցությունը որոշում ունի չքվեարկել ոչ մի դեպքում իշխանության ներկայացուչի օգտին, բայց մնացած բոլորի օգտին կողմ»,-ասաց Վահան Հովհաննիսյանն ավելացնելով, որ չնայած դրան ինքը հասկանում է, որ դա կհամարվի անվավեր. «բայց ոչինչ»,-հավելեց Հովհաննսիյանը:
Հովհաննիսյանը չի տեսնում թեկնածու, ով կասի, որ ինքը պատրաստ է հանել իր թեկնածությունը հանուն միասնության, սակայն վերջինիս համար այս ընտրապայքարում ճիշտ քաղաքական դիրք է ընտրել նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

«Փաստորեն նա մտնելով քաղաքական պայքար, փորձում է այս պայքարի անարդար ձևը ցույց տալ ժողովրդին»,-ասաց նա և ավելացրեց, որ Անդրիասն անում է այն, ինչ իրենք անում են առանց մտնելով ընտրապայքար:
Հովհաննիսյանի խոսքով մենք պետք է պայարենք ի սկզբանե հասարակության անտարբերության դեմ. «Նույն հասարակությունը չի նկատում մի մարդու, ով պատրաստ է իրենց համար մահանալ (խոսքը վերաբերում է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին):