Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է, որ շաքարավազը չի թանկացել: Այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում նա վստահեցրեց, որ խոսակցությունները, թե խորհրդարանական ընտրություններից հետո շաքարավազը թանկացել է, իրականությանը չեն համապատասխանում:
«Հիմա ես ո՞նց պատասխանեմ էդ հարցին: Համ էլ ո՞վ ա ասել, թե թանկացել ա, չի թանկացել»,-ասաց նա: