Ադրբեջանցի գործարար Գալիբ Մուստաֆաեւը իր երկու դոբերմանների՝ Ամոնի եւ Իզիդայի հարսանիքն է կազմակերպել։
Ինչպես հաղորդում է Avtosfer.az-ը՝ հարսանքիը տեղի է ունեցել գործարարին պատկանող «Qalib Group» ՓԲՀ գործարանի տարածքում։ Միջոցառմանը բազմաթիվ հյուրեր են ներկա գտնվել, որոնք եկել են հատուկ հրավիրատոմսերով։
Նշվում է, որ ձեռնարկատերը հրավիրել է մտավոր շեղումներով մի մարդու, ում ստիպել է ճառ արտասանել շների պատվին, որոնց համար փլավ ու խորոված է պատրաստել։
Մյուս հյուրերը եւս շներին երջանկություն ու առողջություն են մաղթել։