Վրաստանի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն մեղադրել է երկրի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն Աֆղանստանում վրացի զինծառայողների մահվան մեջ, ինչպես նաև կոչ է արել նրան հանրային դատի տալ երկրի նկատմամբ կատարած հանցագործությունների համար:

Սաակաշվիլու հասցեին մեղադրանքներով Էդուարդ Շևարդնաձեն հանդես է եկել Асавал-дасавали էջերում: Սկզբում նա քննդատել է Միխեիլ Սաակաշվիլու` վրացի զինվորներին Աֆղնաստան ուղարկելու որոշումը: Իր ցավակցությունը արտահայտելով մի քանի օր առաջ հակամարտության գոտում սպանված երեք վրացի զինվորների ընտանիքներին` Շևարդնաձեն իր զարմանքն է արտահայտել, թե ինչու է վրացական զորքը մինչև այժմ այնտեղ գտնվում, չնայած Անգլիան Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի այլ անդամ պետություններ արդեն դուրս են բերել իրենց ստորաբաժանումները: «ՆԱՏՕ-ն  իր կազմում Վրաստանի անդամակցությունը չի պայմանավորել աֆղանական առաքելությանը մեր մասնակցությամբ»,- հիշեցրել է նախկին նախագահը` պահանջելով ստեղծել անկախ հանձնախումբ Աֆղանստան վրացական ստորաբաժանում ուղարկելու օրինականությունը և նպատակահարմարությունը քննելու համար: Իհարկե նա ոչինչ չի ասել այն մասին, որ 2003 թվականին ինքն է նախաձեռնել վրացական զորքերի ուղարկումը Իրաք ԱՄՆ-ին օժանդակելու համար:Այս մասին գրում է Коммерсантъ լրատվական գործակալությունը:

Էդուարդ Շևարդնաձեի խոսքերով Վրաստանը չպետք է դադարեցնի Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձնելու ջանքերը: Միաժամանակ նա ողջունել է Բիձինա Իվանիշվիլու ջանքերը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: «Ամերիկան և Եվրոպան միշտ խորհուրդ են տվել մեզ Մոսկվայի հետ գտնել ընդհանուր լեզու»,- հիշեցրել է Շևարդնաձեն:

Նախկին նախագահը նաև քննադատել է Թբիլիսիում մայիսի 17-ին սեռական փոքրամասնությունների պաշտպանության համար ակցիայի անցակցումը,որը ըստ Շևարդնաձեի հակասում է վրացական արժեքներին: «Բոլոր այս տարիների ընթացքում Սաակաշվիլին մտադրված պայքարել է վրացական լեզվի, ուղղափառության, բոլոր ավանդական և ազգային արժեքների դեմ»,- նշել է Շևարդնաձեն` պահանջելով հանրային դատ Սաակաշվիլու և նրա կուսակցության նկատմամբ:

Չնայած Վրաստանում նախկին նախագահի հայտարարությունը մեծ աղմուկ չի առաջացրել, քանի որ առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս նման հայտարարություններով: Անկախ քաղաքագետները գտնում են, որ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ դատի պահանջը կարող է անդրադառնալ առաջին հերթին հենց իրեն: