«Փաստ» օրաթերթը գրում է.
«Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ոչ միայն չի քննարկել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի թեկնածությունը մշակույթի փոխնախարարի պաշտոնում, այլև՝ չի էլ ուզում քննարկել:
Երեկ «Փաստի» հարցին, թե հնարավո՞ր է ինքը նման առաջարկությամբ հանդես եկել է, կամ իրեն է առաջարկվել Սեյրան Օհանյանի կնոջ թեկնածությունը մշակույթի փոխնախարարի պաշտոնում, ասաց. «Առաջին անգամ եմ լսում նման թեմա: Չկա նման բան, արհեստածին թեմա է, արհեստական, նման թեմա չկա, ես չեմ առաջարկել, որևէ մեկը ինձ չի առաջարկել, չեմ էլ ուզում, որ առաջարկեն նման բան»:
Նշենք, որ մամուլը գրել էր, որ «մի քանի օր առաջ իշխանական կուլիսներում պայթեց լուրը, չինովնիկները «շեղշե լա ֆամ» հայացքով միմյանց ավետում էին` դոկտոր Ռուզիկը` Սեյրան Օհանյանի կինը, նշանակվում է մշակույթի փոխնախարար»:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: