Հարձակման են ենթարկվել փաստաբան Տիգրան Աթանեսյանը եւ Արմեն Սողոմոնյանը։ Դեպքը տեղի է ունեցել Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։
Ըստ Վարոսյանի՝ Աթանեսյանն ու Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Գևորգ Մկրտչյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Վրեժ Խաչիկյանի և ևս մեկ անձի կողմից։ Մանրամասներն ավելի ուշ։ Հարձակման հետեւանքով փաստաբանները ստացել են մարմնական վնասվածքներ։