1. Լավ չվճարող գործատուներ
Եթե դուք գիտեք, որ ձեզ ավելի քիչ են վճարում, քան ձեր գործընկերներին, որոնք նույնքան լավ են կատարում իրենց աշխատանքը, որքան դուք, ապա ժամանակն է վերջ տալ դրան: Գտեք ղեկավարի, որն ավելի լավ կգնահատի ձեր աշխատանքը:
Ձեր սեփական օբյեկտիվ աուդիտն անցկացրեք՝ աշխատանքի շուկայում ձեր արժեքն իմանալու համար: Ու երբ դուք կունենաք «արդարացի» թիվը, փնտրեք հարմար պահ՝ այդ մասին ձեր ղեկավարին ասելու: Մի հավատացեք կորպորատիվ արդարացումներին: Եթե նա չի ուզում ձեզ վճարել այնքան, որքան դուք արժեք, ապա կվճարի մեկ ուրիշը:
Իրականում կարիերայի համար ոչինչ ավելի վատ չէ, քան ժամանակը վատնել մի գրասենյակում, որտեղ ձեզ չեն գնահատում եւ որտեղ դուք մասնագիտական աճ չեք ունենա: Դուք արդեն 30 տարեկա՞ն եք: Ժամանակն է պատասխանատու քայլեր անել եւ լուրջ որոշումներ ընդունել:
2. Սեփական մարմնի նկատմամբ անփութություն
Բոլորը գիտեն, որ մարսողությունը տարիների հետ դանդաղում է: Բայց դա ձեր սննդակարգին ուշադրություն դարձնելու միակ պատճառը չէ: Դժվար թե դուք այնպիսի տեսք ունենաք, ինչպես 20 տարեկանում, բայց ձեր իսկ ավելի լավ տարբերակը լինել կարող եք:
Ձեզանով զբաղվել պետք է, քանի որ միայն այդպես կարող եք ինքնավստահ զգալ:
3. Ներողություն չխնդրել ձեր ով լինելու համար
Քսան տարեկանում ինձ հաճախ էին մեղադրում, որ չափազանց երազկոտ եմ կամ ռոմանտիկ: Բայց հիմա ինձ միեւնույն է ուրիշի կարծիքը: Եթե դուք ձեզ լավ չեք զգում՝ ձեր սեփական որոշումները կայացնելիս, նշանակում է՝ չափազանց շատ եք կախված ուրիշներից:
Վարվեք այնպես, ինչպես ինքներդ եք զգում: Միայն այդպես դուք կարող եք դառնալ լավ մարդ, ով ստիպված չէ ոչ մի բանի համար ներողություն խնդրել:
4. Հակասական տղամարդիկ
Երբ դուք 20 տարեկան եք, ժամանակ ունեք վատնելու այն տղաների վրա, ովքեր երգեր են երգում, բայց հետո այնպիսի տեսք ընդունում, թե չգիտեն՝ ինչպես վարվել:
Եթե դուք արդեն 30 տարեկան եք, արդեն հասուն լեդի եք: Ձեզ պետք չեն անիմաստ հարաբերությունները: Հոգ տարեք ձեր ժամանակի մասին: Խնայեք ուժերն ու զգացմունքները: Ձեր կյանքի մաս կարող է լինել միայն նա, ով պատրաստ է հետեւողականորեն ջանքեր ներդնել դրա համար:
5. Ձեր արտաքինի հետ կապված անվստահություն
Ես ունեմ բազմաթիվ ընկերուհիներ, ովքեր բողոքում են իրենց արտաքինից: Եթե դուք արդեն 30 տարեկան եք, ոչ մի պատճառ չկա ժամանակ ու էներգիա ծախսել՝ ձեր ազդրերը Թեյլոր Սվիֆթի ազդրերի հետ համեմատելու համար: Տարիքը մարմնի հետ անում է այն, ինչ գինու հետ: Եթե դուք չհպարտանաք ձեզնով, ապա ձեր փոխարեն դա ուրիշ ոչ ոք չի անի:
6. Ուրիշի հետ համեմատվելը
Երբեք մի համեմատեք ձեր կյանքն ուրիշների հետ, հատկապես, որ արդեն դեռահաս չեք, ու հատկապես Facebook-ի միջոցով: 30 տարեկանում դուք բավականաչափ հասուն եք՝ հասկանալու համար, որ յուրաքանչյուրն ունի երջանկության իր առանձնահատուկ ճանապարհը:
7. Էժանագին դիմահարդարում
Բարձրորակ կոսմետիկան կարող է չորս անգամ ավելի թանկ լինել «ժողովրդական» բրենդների կոսմետիկայից: Բայց եթե դուք ուզում եք լավ տեսք ունենալ, պետք է ծախսեր կատարեք: Կոսմետիկան կնոջը ստիպում է իրեն կին զգալ, եւ դրա համար խնայել չարժե: Ավելի լավ է խնայել հագուստի կամ երեկույթների վրա:
8. Անցյալի մասին խոսակցություններ
Հիշեք Էմի Յանգի խոսքերը՝ «Ես արեցի ամեն ինչ, ինչ կարողացա»: Գրողի ծոցն ուղարկեք ափսոսանքը, պատրանքները, թե ամեն ինչ այլ կլիներ, եթե ուրիշ ընտրություն անեիք: Բայց, ուրիշ ընտրություն կատարելով, դուք ուրիշ մարդ կդառնայիք եւ փաստ չէ, որ կլինեիք այնպիսին, ինչպես այսօր ափսոսանքով ներկայացնում եք: Առջեւում դեռ բավականաչափ ժամանակ ունեք՝ ձեր նոր կյանքը զրոյից կառուցելու համար:
9. Առանց կոնկրետ աշխատանքի տղաներ
Միշտ հարգել եմ տղաներին, ովքեր առավոտյան արթնանալու պատճառ ունեն: Իսկական տղամարդիկ պետք է զբաղվեն իսկական գործերով: Եթե հանդիպում ես տղամարդու, որը քո տարիքին է, բայց դեռ ապրում է ծնողների հետ, ապա նրա հետ որեւէ հարաբերություն լինել չի կարող: Ես չեմ վստահում տղամարդկանց, ովքեր 30 տարեկանում դեռ «փնտրում են իրենց», ձեզ էլ խորհուրդ չեմ տալիս:
Հուսով եմ, որ այս ոչ մեծ ցուցակը կօգնի ձեզ պատասխանատվություն վերցնել ձեր կյանքի համար, եւ առաջիկա տարիները կդարձնի ամենագրավիչը ձեր կյանքում:
Վայելե՛ք ձեր տարիքը, երիտասարդ կանայք: Եվ մի վատնեք ձեր երիտասարդությունն անիմաստ մարդկանց վրա: Հենց հիմա է ձեր կյանքի լավագույն պահը: Հիմա ձեր հոգում երիտասարդությունն ու փորձը իդեալական համամասնութան մեջ են: