ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Կառավարության այսօրվա նիստում, ներկայացնելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, առաջարկել է տուգանքի նվազագույն շեմը սահմանել 3 հազարից 5 հազար դրամ.
«Ֆիքսված տուգանքի չափը, որը վարչական մարմինը կիրառում էր իրավախախտման բոլոր դեպքերում՝ անկախ իրավախախտման փաստական հանգամանքներից, մեղմացնող կամ ծանրաց նող հանգամանքներից, փոխարինվել է՝ սահմանելով տուգանքի նվազագույն և առավելագույն չափեր, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր դեպքում հաշվի առնել կոնկրետ իրավախախտման փաստական հանգամանքները»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը: