Eschalley.com-ը գրում է, որ 2016 թվականի Հայաստանի եվրատեսիլյան պատվիրակ Իվետա Մուկուչյանը օրերս մասնակցել է Գերմանիայում Եվրատեսիլ երգի մրցույթին նվիրված ծրագրի, որի ընթացքում քննարկել են եվրատեսիլյան այս տարվա երգերը։ Իվետան հաղորդման ժամանակ նշել է, որ Ադրբեջանի այս տարվա ներկայացուցիչ Դիհաջի «Skeletons» ստեղծագործությունը իր համար է գրվել անցյալ տարի, որպեսզի ինքն այն կատարի եվրատեսիլյան բեմում, սակայն երգչուհին մերժել է և կատարել «LoveWave» ստեղծագործությունը։ Ի դեպ, հարցազրույցներից մեկում Ադրբեջանի ներկայացուցիչն ասել է, որ երգը գրվել է իր ներկայությամբ և իր համար։